Լևոն Արոնյանը Նորվեգիայի գերմրցաշարում
Լեւոն Արոնյանը հուլիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայի մի քանի քաղաքներում անցկացվելիք գերմրցաշարին, հայտնում է Armchess.am-ը: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վեսելին Թոփալովը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Ֆաբիանո Կարուանան: Մրցաշարի եւս չորս մասնակիցներ հայտնի կդառնան ավելի ուշ: