Վեյկ ան Զե-2014. Լևոն Արոնյանը մրցաշարի միանձնյա առաջատար. տեսանյութ
Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում ընթացող Տատա Սթիլ անվանումը կրող մրցաշարում մեկօրյա հանգստից հետո այսօր կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերն է չափել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, հայտնում է Chessfed.am-ը:
Դժվարին մրցավեջում Արոնյանի հաջողվել է կոտրել մրցակցի դիմադրությունը և պարտիայի 44-րդ քայլին ամերիկացի շախմատիստն անձնատուր է եղել: Այս հաղթանակից հետո Արոնյանը իր ակտիվում ունենալով 3 միավոր միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վաղը կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Արկադի Նայդիչի հետ: