Սոչի-2014. թվեր և փաստեր
Սոչի - 2014-ի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձև : Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների ավելի քան 5500 մարզիկ – մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են շուրջ 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ , իսկ մրցումների ընթացքին կհետևեն շուրջ երեք միլիարդ հեռուստադիտողներ :
Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկնեըը ներկայացել են 1994 թվականին` Լիլեհամերում, ապա մասնակցել են Նագանոյի` 1998 թ. , Սոլթ Լեյք Սիթիի ` 2002 թ. , Թուրինի ` 2006 թ. և Վանկուվերի ` 2010 թ. մարզահանդեսներին:
ՀԱՕԿ լրատբության բաժին