Սոչի-2014. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
ՀԱՕԿ պաշտոնական կայքը ներկայացրել է Սոչիի օլիմպիական խաղերում հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը :
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9 –ին, ժամը 14 – 16–ը կմրցի 15 + 15 կմ մրցավազքում /սկիաթլոն/ : Փետրվարի 11-ին, նույն ժամերին Սերգեյը հանդես կգա արագավազքում : Փետրվարի 14 –ին ` 15 կմ դասական ոճում և փետրվարի 23–ին, ժամը 11–ին աշոցքցի վարպետը կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:
Նույն օրերին և ժամերին ասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը , որը սակայն չի հայտավորված 50 կմ տարածությունում:
Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի փետրվարի 13–ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում, ժամը 14 . 00 - 15 . 40 -ին :
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19–ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում ,իսկ փետրվարի 22 –ին` հատուկ ոլորվայրէջքում: Հավելենք , որ մրցաձևերը կանցկացվեն երկու մրցահերթով /կեսօրին և երեկոյան/: