2013 թ. ընդհանուր գնաճը 2010-ի համեմատ կազմել է 18.8 տոկոս. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել։ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույց, ըստ որի՝ 2010թ. համեմատ՝ 2013-ին ընդհանուր գնաճը կազմել է 18.8 տոկոս։ Հատկապես զգալի է եղել պարենային ապրանքների գնաճը՝ 21.7 տոկոս, հագուստի և կոշիկի գնաճը՝ 22.2 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը` 28.8 տոկոս։ Իսկ ահա 2012թ. համեմատ՝ նախորդ տարի արձանագրված գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Խոստովանենք՝ մտահոգիչ թվեր են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։