Բրազիլական մամուլ. Դանտեն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Բրազիլիայի հավաքականի և «Բավարիա»-ի կենտրոնական պաշտպան Դանտեն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնել է բրազիլական խոշոր սպորային ցանց համարվող Fox Sports Brasil-ը:
Նշվում է, որ հունվարի վերջին Դանտեն կժամանի Մանչեսթեր, որտեղ պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Գործարքի մյուս մանրամասները դեռ անհայտ են:
Դրանից հետո բրազիլացի պաշտպանը հերքել է այդ լուրերը և նշել է, որ Դեվիդ Մոյեսի թիմի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն 2012 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին Դանտեի տրանսֆերի համար վճարել էր 4,7 մլն եվրո: