Հյումելսը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, տեղեկացնում է Daily Express-ը:
Նախկինում նշվում էր, որ Գերմանիայի փոխչեմպիոնը իր ավագից պատրաստ է բաժանվել 60 մլն եվրոյի դիմաց: Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել պահանջվող գումարը:
Ընթացիկ մրցաշրջանում Հյումելսը 13 խաղ է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում և մեկ գոլ է խփել: