Դանտեն նոր պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանտեն իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է «Բավարիա»-ի հետ, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայանագիրը կգործի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Դանտեն Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից «Բավարիա» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը:
« «Բավարիա»-ի տեղափովելու որոշումը լավագույնն էր իմ կյանքում»,-նշել է բրազիլացի պաշտպանը: