«Ռեալ»-ը Պոգբայի համար կառաջարկի 60 մլն եվրո
Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հայտնում է El Mundo Deportivo-ն:
«Արքայական ակումբը» Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերի համար պատրաստ է «Յուվենտուս»-ին առաջարկել 60 մլն եվրո: Բացի «Ռեալ»-ից 20-ամյա տաղանդավոր խաղացողին հավակնում է նաև ՊՍԺ-ն: