Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
հունվարի 22–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Հրազդանի:
Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
[i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]