211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:55 26-01-2014

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Աշոցքի, Իջևանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i] ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր