Հայաստանի ավտոճանապարհներին մշակման և մաքրման աշխատանքներ են կատարվում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
հունվարի 15–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սիսիանի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: