211652_close_icon
views-count3476 դիտում article-date 17:54 21-01-2014

Մոմավառություն՝ զոհված հերոս-զինվորի հիշատակին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Այսօր՝ ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհեց իրեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիրքերը և այդ կերպ փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև` բոլորիս: Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք՝ հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին: Մահն իմացյալ՝ անմահություն է... Գրառումը` Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Նմանատիպ նյութեր