Կիևի անկարգությունների ընթացքում 30 լրագրող է տուժել
Կիևի կենտրոնում ընդդիմադիր ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցող լայնամաշտաբ անկարգությունների ընթացքում արդեն 30 լրագրող է տուժել:
Տուժածների թվում է РЕН ТВ հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Գրիգորևը:
Նա վնասվածք է ստացել ռեպորտաժ պատրաստելու ընթացքում արձակած լուսաձայնային նռնակի պայթյունից: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հաղորդվել է հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ընդիմադիր ցուցարարների և իրավապահների միջև: