1215 դիտում
11:48 19-02-2014
Կիևի բախումների ժամանակ լրագրող է զոհվել
Կիևի Անկախության հրապարակում ընթացող անկարգությունների ժամանակ հրազենի կրակոցից մահացել է «Вести» ուկրաինական թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը։ Այս մասին Facebook֊ի էջում հայտնել է «Медична варта» բժշկական կազմակերպությունը։
Այդ տվյալը հաստատել է նաև պարբերականի գլխավոր խմբագիրը։ Ըստ նրա տվյալների, զոհված լրագրողն իր կոլեգաների հետ տաքսիով աշխատանքից տուն է վերադարձել, երբ անհայտ անձինք հարձակվել են մեքենայի վրա․ նրանց դուրս հանելով մեքենայից, սկսել են ծեծել։ 2 մարդ վնասվածքներ են ստացել, իսկ որովայնի շրջանում հրազենից վիրավոր լրագրողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։
Նշենք, որ 1 օրվա ընթացքում Կիևի բախումների ժամանակ ավելի քան 20 մարդ է զոհվել։ Ըստ ոստիկանության տվյալների, մահացել է 9 իրավապահ։
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
23:46 30-01-2014
Եգիպտոսում բախումների ժամանակ լրագրող է զոհվել
1120 դիտում
15:47 18-02-2014
Կիևի բախումների ժամանակ ֆոտոլրագրող է տուժել
1611 դիտում
23:37 19-01-2014
Կիևում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների ժամանակ տուժել են 2 լրագրող
Այս բաժնից
1171 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
988 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
979 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո