10025 դիտում
14:34 20-01-2014
Վաղարշապատի հիվանդանոցում մահացած 19-ամյա զինվորը Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ էր
Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանն այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Վաշարշապատի հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն և նախապատրաստվում են նյութեր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Է. Շահնազարյանը 19 տարեկան էր, բնակվում էր Տավուշի մարզի Կոթի գյուղում և բանակ էր զորակոչվել Նոյեմբերյանի զինվորական կոմիսարիատի կողմից: Ունի 2 քույր և 1 եղբայր:
Մահացած զինվորի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ նա զորակոչվել էր բանակ ընդամենը 1 շաբաթ առաջ: Երեկ՝ հունվարի 19-ին, զինծառայողի կոկորդում ցավեր են առաջացել և լուսաբացին նա ունեցել է բարձր ջերմություն: Զորամասից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Շահնազարյանը մահացել է:
Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ զինվորի հորեղբայրն մարտնչել է արցախյան պատերազմում և կռիվներից մեկի ժամանակ զոհվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12745 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ