Նոր Volkswagen Dune. հատնի են մանրամասները
Դետրոյթի ավտոսրահում ցուցադրվել է Dune անվանումը կրող նոր Volkswagen-ը: Արտասովոր տեսք ունեցող հայեցակարգի շանսերը մեծ չեն սերիական արտադրության հասնելու հարցում, սակայն այն հայտնվել է արդեն ավտոսիրողների ուշադրության կենտրոնում:
Իրականում Volkswagen Dune-ը Beetle մոդելի ամենագնաց տարբերակն է: Նորույթը "Ժուկից" տարբերվում է աէրոդինամիկ տվյալներով, բամպերներով ու անվասկավառակներով: Մեքենան ստացել է 2.0 լաշխատանքային ծավալով 210 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը 0-100 կմ/ժ արագությունն ապահոցում է 7,5 վրկ-ում: Մոդելի մաքսիմալ արագությունը 225 կմ/ժ է: