Նոր հիբրիդ BMW X5. հայտնի են մանրամասները
BMW կոնցեռնը պաշտոնապես հայտարարել է BMW X5 հիբրիդային տարբերակի թողարկման մասին:
Նոր մոդելի նախատիպը ներկայացվել էր Ֆրանկֆուրտում կայացած ավտոշոուի շրջանակներում:
Հիբրիդ ամենագնացը, ամենայն հավանականությամբ, կստանա BMW X5 eDdrive անվանումը: Ավտոմեքենայի արտաքին տեսքը կրկնում է նոր սերնդի BMW X5-ի ինտերիերը և տարբերվում է միայն շարժիչով:
Նոր BMW X5 eDdrive-ը հագեցած կլինի TwinPower Turbo V4 բենզինի շարժիչով, որը կաշխատի էլեկտրական շարժիչի և լիաքարշակ xDrive համակարգի հետ:
Ամենագնացը 100 կմ ճանապարհին 3,8լ վառելիք կծախսի, իսկ 30կմ ճանապարհը կարող է ընթանալ առանց բենզինի:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: