211652_close_icon
views-count1657 դիտում article-date 11:52 07-02-2014

Նոր BMW X3. հայտնի են մանրամասները

BMW կոնցեռնը գաղտնազերծել է նորացված X3 ամենագնացի մասին մանրամասները, որի համաշխարհային դեբյուտը կկայանա հաջորդ ամիս` Ժնևում: BMW X5-ի ոճով նորացված մոդելի չափսերը չեն փոխվել. ամենագնացի երկարությունը կազմում է 4,6 մ, լայնությունը` 2,09 մ, իսկ բարձրությունը`1,6մ: Նոր մոդելը հագեցած է նոր լուսարձակներով, նոր բամպերներով: Կարևոր փոփոխությունները կենտրոնացված են թափքի տակ, որտեղ հայտնվել են նոր տորբո դիզելային շարժիչներ, որոնք ավելի տնտեսող են, քան նախորդ մոդելներինը: Առաջարկվում են դիզելային տուրբո շարժիչների մի քանի տարբերակներ. [color=#CC0000]1.[/color] Ետևի քարշակ BMW X3 sDrive18d մոդելը հագեցած է 2,0 լ ծավալով տուրբո դիզելային TwinPower շարժիչով, որը 100 կմ ճանապարհին 5լ վառելիք է ծախսում և 150 ձիուժ հզորություն ապահովում: BMW X3 –ի մնացած դիզելային տարբերակները լիաքարշակ են: [color=#CC0000]2.[/color] BMW X3 xDrive20d մոդելի շարժիչը 18/7 ձիաուժ հզորություն է ապահովում և 100 կմ ճանապարհին ծախսում է 5,4 լ վառելիք: [color=#CC0000]3.[/color] BMW X3 xDrive30d մոդելը հագեցած է 3,0 լ ծավալով TwinPower V6 շարժիչով, որը 254 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ ճանապարհին 5,9 լ վառելիք է ծախսում: [color=#CC0000]4.[/color] BMW X3 xDrive35d թոփ մոդելը հագեցած է 3,0 լ ծավալով TwinPower V6 շարժիչով, որը 309 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ ճանապարհին 6 լ վառելիք է ծախսում: Կարելի է պատվիրել մոդելի M Sport տարբերակը, որը ներառում է աէրոդինամիկ սպորտային թափք, 19 դյույմանոց անվասկավառակներ, սենսորային վահանակ, ավտոկյայանման ավտոմատ օգնական, , սպորտային ղեկ: Մեքենան շուկայում կհայտնվի 2014թ-ի հունիսին, իսկ գինը 50 500 դոլարից կսկսի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր