211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:21 27-05-2024

Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին

Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին:

Ոստիկանները անցնող վարորդներին կոչ արեցին փակել մեքենաների պատուհանները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։ 

Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։

Ոստիկանությունից Tert.am-Ին տեղեկացրել են, որ 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել 240 հոգի, որոնց թվում են եղել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը Բժիշկ Գևորգ Թամամյանը, պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը։

Նշենք, որ բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել։

Նմանատիպ նյութեր