Պետք է իրատես լինել. Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ թիմը առաջիկա մրցաշրջանում իրական նպատակներ է դնելու իր առջև:
« Մեր գլխավոր նպատակը մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: Յուրաքանչյուր խաղացող ի սկզբանե մտածում է ցանկացած խաղում հաղթելու և առաջին տեղ գրավելու համար: Սակայն ես մտադիր չեմ շրջել փողոցներով և բղավել, որ մենք անպայման կհաղթենք տիտղոսը:
Պետք է իրատես լինել: Տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք մրցաշրջանի վերջում: Մենք ցականում ենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ և Գերմանիայի գավաքի եզրափակիչ հասնել »,-նշել է Մխիթարյանը: