Շենգենյան տեղեկատվական համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել
Գերմանիայի իշխանությունները հաղորդել է, որ Շենգենյան տեղեկատվական համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել: Ըստ Գերմանիայի ՆԳՆ տեղեկատվության, նրանք պատճենահանել են մոտ 1.2 միլիոն ֆայլ: Այս մասին հաղորդում է Spiegel Online-ը:
Համակարգը կոտրվել է երկու ցանցահենի մասնակցությամբ:
Տվյալների բազան կոտրելուց հետո նրանք սքանավորել են ֆայլերը, որոնցում հետախուզման մեջ գտնվող մարդկանց մասին տեղեկատվություններ էին:
Նշենք, որ 2013թ. սկզբի դրությամբ համակարգը պահպանել է շուրջ 46.5 միլիոն գրառում: