Ռաֆաելը` Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն կիսապաշտպան
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ռաֆաելը ճանաչվել է առաջնության առաջին շրջանի լավագույն կիսապաշտպան: Բրազիլացին հավաքել է ձայների 34 %-ը և իր թիկունքում է թողել «Բավարիա»-ի կիսապաշտպաններ Տոնի Կրոսին` 21% ու Մարիո Գոյտցեին` 16 %: Հավելենք, որ Ռաֆաելը ընթացիկ մրցաշրջանում խփել է 9 գոլ: