2013 դիտում
09:24 11-02-2016
Էջմիածնում թանկացել են մանկապարտեզների վարձավճարները. «Չորրորդ իշխանություն»
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված են լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ:
Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրտվության բաժնի պետ Վարդան Վանդանյանից: Ի պատասխան «ՉԻ» հարցադրմանը, Վարդանյանը պատասխանեց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում: Երկրորդ՝ քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե ջեռուցման գումարները, թե աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև մշտապես բարեկարգում է դրանք:
Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում և այդ բյուջեն չի ավելացել: Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագները, իսկ դրա հետ կապված սննդամթերքի գները, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված են վարձավճարների թանկացումները: Իսկ մեկ երեխայի համար քաղաքապետարանը վճարում է 30 հազար դրամից ավելի»:
Երբ հիշեցրինք, որ արդեն երկար տարիներ Երևանի մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով, Վարդան Վարդանյանը նկատեց. «Չի կարելի Երևանի բյուջեն համեմատել Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
32524 դիտում
20:05 15-01-2014
Թանկացե՞լ են արդյոք Վանաձորի մանկապարտեզների վարձավճարները. Ծնողների ահազանգի հետքերով. lorinews.am
50862 դիտում
09:34 18-05-2018
Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»
4124 դիտում
09:38 30-08-2016
Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են. «Իրավունք»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»