211652_close_icon

Վատիկանը հորդորել է դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիային

views-count10006 դիտում article-date 17:19 15-01-2014
Վատիկանն երեքշաբթի հրապարակել է հայտարարություն, որում Սիրիայի պատերազմող կողմերին հորդորում է անհապաղ դադարեցնել զինված բախումները և մասնակցել խաղաղ բանակցություններին: Այս մասին հայտնում է Interfax-ը: Նշվում է նաև, որ աշխարհի հզոր պետություններն անհապաղ քայլեր պետք է ձեռնարկեն, որ զենքը չհայտնվի սիրիական հակամարտության մասնակիցների ձեռքերում: Միաժամանակ Վատիկանը ողջունել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին Իրանի մասնակցության դրական լուծումը և ընդգծել, որ բանակցություններին միայն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը կարող է հիմք ապահովել տարածաշրջանում կայունության համար:

Նմանատիպ նյութեր