15747 դիտում
12:26 15-01-2014
«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է». galatv.am
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, վերջինիս ծեծի էին ենթարկել զորամասում: [url=http://http://www.galatv.am/news/view/news0166.html]ԳԱԼԱ[/url]-ն զրուցել է զինվորի հարեւանների հետ, ովքեր պատմել են. «Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:
Տեղեկություններ ունեն, ըստ որի զինվորին ծեծի են ենթարկել սպաները այն պատճառով, որ վերջինս վազել չի կարողացել, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, բուժվել է զորամասի բուժկետում. «Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»,- նշում է զինվորի հարևան Արտակ Գրիգորյանը: Որդին 16 տարեկան է, անկեղծանում է, այս դեպքից հետո տարակուսել է, թե ինչպես է որդուն ուղարկելու ծառայության:
Եղանք նաև Մհեր Խլղաթյանի դպրոցում: Հանդիպեցինք զինվորի պատմության ուսուցչուհուն, ով շատ դրական արտահայտվեց Մհեր Խլղաթյանի վարքի վերաբերյալ, ապա մտահոգություն հայտնեց, որ միգուցե այսօրվա բանակի կանոններն այնպիսին են, որ պետք չէ այդպես խելոք լինել:
Մանրամասները՝ [url=http://www.galatv.am/news/view/news0166.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
20141 դիտում
11:12 02-05-2018
Նիկոլ Փաշինյան. «Առանց բռնությունների վնասազերծում ենք, ոտքերը, ձեռքերը ոլորում, նստում ենք վրան». Aravot.am
Այս բաժնից
676 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
766 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
910 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը