Mercedes-Benz-ը ներկայացրել է Maybach պրեմիում սեդանի S 650 տարբերակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Maybach առաջատար սեդանի նորացված տարբերակը:
Նոր մոդելը համալրվել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտային մոդելի ռադիատորի ճաղավանդակներով և երկգույն թափքով:
Սեդանի դեբյուտը կկայանա մարտին անցկացվելիք Ժնևյան ավտոսրահում: Երկգույն Mercedes-Maybach S-Class-ը հասանելի կլինի 9 տարբեր համադրությամբ:
Մեքենան հասանելի կլինի 2 տարբերակով՝ Maybach S 560 4Matic և Maybach S 650: Առաջինը համալրված է լինելու 469 ձիաուժ հզորություն ունեցող 4 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչով:
Իսկ մյուս տարբերակը կստանա 6 լիտր աշխատանքային ծավալով V12 տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 630 ձիաուժ: