Մարիո Գյոտցեն ` Բունդեսլիգայի 5-րդ տուրի լավագույն խաղացող
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում 5-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել «Բավարիա»-ի կիսապաշտպամ Մարիո Գյոտցեն, ով «Պադերբոռ»-ի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Վերոնշյալ խաղում մյունխենցիները մրցակցին հաղթեցին 4:0 հաշվով: