24792 դիտում
00:00 07-08-2013
10 պատճառ, թե ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը ընտրեց Դորտմունդի «Բորուսիա»-ն
2013-07-09 00:00:00
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: Վերջապես տեղի ունեցավ այդքան սպասված տեղափոխությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն քննարկում էին հայ կիսապաշտպանի հավանական տեղափոխության մասին լուրերը: Այդ ընթացքում մի քանի անգամ հրապարակվեց , որ Մխիթարյանը տեղափոխվելու է «Լիվերպուլ», սակայն դրանից հետո եկավ հիասթափության ալիք: Լրատվամիջոցները սկսեցին գրել, որ գործարքը տապալված է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանաող երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով: Հատկանշական է, որ հայկական մամուլում Հենրիխի տեղափոխության վերաբերյալ օրեցօր հրապարակվում էին իրարամերժ տեղեկությունները, որոնք ավելի էին թեժացնում կրքերը և առաջացնում էին ընթերցողների զայրույթն ու հիասթափությունը:
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխությունը կարելի է էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքները պատկանում էին 3 կողմի` «Շախտյոր»-ին, Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր` Օլեգ Մկրտչյանին և «Փյունիկ»-ին:
Բացի այդ Հենրիխը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», մյուս կողմից էլ պարզ էր, որ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողել այլ ակումբ: Այդուհանդերձ Երկարատև և խառը բանակցություններից հետո վերջապես «Բորուսիա»-ն կարողացավ «Շախտյոր»-ի հետ ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստի տրասնֆերի շուրջ:
Մխիթարյանը ընտրեց ոչ թե «Լիվերպուլ»-ը, ինչպես նախօրոք հայտնվում էր, այլև Դորտմունդի «Բորուսիա»-ն : Հայ ֆուտբոլիստի ընտրությունը միանգամայն արդարացի է հետևյալ պատճառներով`
[bold]1. «Լիվերպուլ»-ի կողմից բանակցային պրոցեսի դադարեցումը[/bold]
Սկզբում նշվում էր, որ Հենրիխ Մխիթարյանը 99%-ով «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ է: Բանակցությունները բարեհաջող էին ընթանում, սակայն մերսիսայդցիները կտրուկ դադարեցրեցին բանակցային պրոցեսը: Որոշ տեղեկությունների համաձայն Մխիթարյանը նույնիսկ անգլիական ակումբի հետ համաձայնեցրել էր անհատական պայմանագրի պայմանները: Դեռ ավելին վերջանական եզրահանգման գալու նպատակով հայ ֆուտբոլիստը նույնիսկ մեկնել էր Անգլիա` հանդիպելու «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչների հետ: Սակայն «Լիվերպուլ»-ը դադար տվեց, իսկ դրությունը այնպիսին էր,որ Մխիթարյանը հավերժ չէր կարող սպասել «Լիվերպուլ»-ի կողմից հստակ գործողությունների: Ստեղծված իրավիճակում «Բորուսիա»-ն կարողացավ առավելագույնը քաղել և անմիջապես անցավ հստակ գործողությունների : Մխիթարյանի պատասխանը նույնպես չուշացավ և Հենրիխը առանց երկար մտածելու ընդունեց գերմանական թիմի առաջարկը: Նշենք, որ Մխիթարյանին ցանկանում էին ձեռք բերել նաև «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «ՊՍԺ»-ն:
[bold]2. «Բորուսիա»-ն, որպես առաջատար ակումբ[/bold]
Ներկայումս Դորտմունդի «Բորուսիա»-ն իր երկրում համարվում է առաջատար ակումբներից մեկը` ինչը չի կարելի ասել «Լիվերպուլ»-ի մասին, որը վերջին տարիներին զիջել է իր դիրքերը անգլիական ֆուտբոլում և այժմ համարվում է Պրեմիեր լիգայի միջակ թիմերից մեկը:
[bold]3. «Բորուսիա»-ի խաղաոճը[/bold]
Խաղաոճի առումով «Բորուսիա»-ն նույնպես հոգեհարազատ է Մխիթարյանին: Ի տարբերություն բրիտնական ֆուտբոլ դավանող «Լիվերպուլ»-ի, որը ձգտում է ավելի շատ խաղալ երկար փոխանցումներով` «Բորուսիա»-ն սիրում է արագ, կոմբինացիոն և տեխնիկապես հարուստ ֆուտբոլ ցուցադրել:
[bold]4. Յուրգեն Կլոպի գործոնը[/bold]
«Բորուսիա»-ն առանձնանում է իր գլխավոր մարզչով և ճկուն խաղային մարտավարությամբ, որի հիմքում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներն են: 2008 թվականին Յուրգեն Կլոպը, թիմը գլխավորելուց հետո «Բորուսիա»-ին կարողացավ անդունդից հանել բավականին կարճ ժամանակահատվածում: 5 տարի առաջ «Բորուսիա»-ն համարվում էր Բունդեսլիգայի միջակ ակումբներից մեկը, որը մեկընդմերթ հայտնվում էր մրցաշարային աղյուսակի ստորին հատվածներում: Կլոպը վերակենդանացրեց, երբեմնի հզոր գերմանական ակումբներից մեկին` հաղորդելով նոր շունչ և խաղային նոր փիլիսոփայություն: Վերջին երկու տարիների ընթացքում «Բորուսիա»-ն երկու անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ երկրի գավաթակիր, իսկ նախորդ մրցաշրջանում հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ :
Մարզչական ձեռքբերումներով, խաղային փիլիսոփայությամբ, նպատակասլացությամբ և տակտիկական մտահաղացումներով` «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը միանշանակ զիջում է Յուրգեն Կլոպին:
[bold]5. Խաղային դիրքը[/bold]
Նախորդ մրցաշրջանից հետո «Բորուսիա»-ն լքեց թիմի առաջտարներից մեկը` Մարիո Գյոտցեն: Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս կիսապաշտպանության առջևի գծում և շատ հաճախակի միանում էր թիմի գրոհներին: Կլոպը նրան խաղադաշտում ազատ գործելու հնարավորություն էր ընձեռում: Գյոտցեն «Բորուսիա»-ի կազմում ստեղծագործ ֆուտբոլիստներից մեկն էր, ով իր ոչ ստանդարտ գործողությունների շնորհիվ միշտ անակընկալի էր բերում մրցակիցներին և ավելի գունեղ էր դարձնում «Բորուսիա»-ի խաղը: Կլոպը Մխիթարյանին դիտարկում է, որպես Մարիո Գյոտցեի փոխարինող, իսկ դա նշանակում է, որ Հենրիխը ավելի շատ ազատություն կստանա խաղադաշտում և հիմնականում կգործի հարձակվողների թիկունքում: Հայաստանի հավաքականում ունեցած ելույթներից բոլորս էլ լավ գիտենք, որ Հենրիխը ավելի լավ է գործում կիսապաշտպանության առջևի գծում, քան հենակետային գոտում: «Լիվերպուլ»-ում Մխիթարյանի խաղային դիրքի հետ կապված որոշակիություն չկար:
[bold]6. Եվրագավաթային ելույթները[/bold]
Դորտմունդի «Բորուսիա»-ն մյուս տարի հանդես է գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Մերսիսայդցիները չեն մասնակցի եվրագավաթներին, քանի որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Պրեմիեր լիգայում զբաղեցրել են 7-րդ տեղը:
[bold]7. «Լիվերպուլ»-ի թույլ տրանսֆերային քաղաքկանություն ու մարզական խնդիրները[/bold]
«Լիվերպուլ»-ը ընթացիկ մրցաշրջանում լուրջ ձեռքբերումներ չի կատարել և սպասվում է, որ նրանք չեն կարողանա թիմում պահել որոշ առաջատար ֆուտբոլիստների: Նման կազմով և թույլ համալրումներով Ռոջերսի սաներին անհավանական բարդ կլինի մրցակցել անգլիական ֆուտբոլի առաջատարների հետ:
[bold]8. «Բորուսիա»-ն, որպես լուրջ ծրագիր[/bold]
«Բորուսիա»-ն լուրջ և երկարատև ծրագիր է, որը իր առջև դրել է ամենաբարձր նպատակները և մյուս մրցաշրջանում պայքարելու է միմիայն չեմպիոնության համար: Թիմը ձգտում է կայնունանալ և առաջիկա տարիներին իր դիրքերը պահպանել Բունդեսլիգայում և եվրոպական մրցասպարեզում:
[bold]9. Գերմանական ֆուտբոլի վերջին տարիների գրանցած աճը[/bold]
Կարծիք կա, որ աշխարհի լավագույն առաջնություն է համարվում Պրեմիեր լիգան, սակայն Բունդեսլիգան նույնպես լավագույնների շարքում է և մեծ քայլերով շարունակում է աճել ու տարեցտարի բարելավում է իր ցուցանիշները: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկութնունում տոն տվեցին գերմանական ակումբները և հենց եզրափակիչում ուժեղագույնին վիճարկեցին` Բունդեսլիգայի երկու առաջատարները:
[bold]10. Հաճախելիության բարձր ցուցանիշն ու մարզադաշտի ֆանտաստիկ մթնոլորտը[/bold]
Ինչպես ասում են ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բորուսիա»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ մեկ անգամ արդեն տեսել և զգացել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում տիրող ֆանտաստիկ մթնոլորտը: 580 հազար բնակչություն ունեցող Դորտմունդ քաղաքն ամբողջովին ապրում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբով և իրենց սիրելի թիմի խաղերի ժամանակ 80. 700 հանդիսատես տեղավորող մարզադաշտում ասեղ գցելու տեղ չի լինում: Յուրգեն Կլոպի թիմի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80 520 երկրպագու և այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն գլխավորում է Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը: Դորտմունդյան ակումբը տարեկան վաճառում է 50 հազարից ավելի աբոնեմենտ:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
11647 դիտում
23:29 23-01-2016
Գերմանիա. Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը. Հենրիխ Մխիթարյանը հանդիպման հերոս. տեսանյութ
2605 դիտում
20:19 15-02-2014
«Բորուսիա» - «Այնտրախտ»`4:0. Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
3130 դիտում
01:02 02-03-2014
Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա» - «Նյուրնբերգ» խաղի հերոս. տեսանյութ
Այս բաժնից
2818 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2341 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2638 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ