Գերմանիա. Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը. Հենրիխ Մխիթարյանը հանդիպման հերոս. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման հերոսը դարձավ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիան» վաստակեց 41 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում` 8 միավորով զիջելով Մյունխենի «Բավարիային»:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 19-րդ տուր
[/b]«Բորուսիա Մ.» - «Բորուսիա Դ.». 1:3
Ռաֆայել, 58 – Մարկո Ռոյս, 41, Հենրիխ Մխիթարյան, 50, Իլկայ Գյունդոգան, 75