211652_close_icon
views-count28902 դիտում article-date 17:21 19-11-2023

Արտակարգ դեպք Գյումրիում․ փրկարարները 15 մ․ բարձրություն ունեցող ծառի վրայից իջեցրել են Գյումրու քաղաքապետարանի՝ ոտքի բաց կոտրվածք ստացած աշխատակցին․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում Գյումրիի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցը ծառի վրա էտման աշխատանքներ կատարելիս վնասել է ոտքը և գտնվում է մոտ 15 մետր բարձրության վրա, և ծառից նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում։

Օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի (Люлька) օգնությամբ իջեցրել են տուժածին, ով ոտքի բաց կոտրվածք ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Տեղում պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Գրիգոր Տիգրանյանն է։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր