211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները սահմանազատել են «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տարածքը, ժամանել է Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

views-count22969 դիտում article-date 16:51 10-12-2022
Այսօր` դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տանիքում ծուխ է նկատվում և հնարավոր է՝ կրակի բռնկումով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները, ովքեր գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ 

Ժամանել են նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Այվազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի օդափոխման համակարգում։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր