211652_close_icon

Քեզ բացակա չենք դնի. քո հերոսական կյանքով ապացուցեցիր, որ զինղեկից մինչև հայրենիքի պաշտպան՝ մեկ քայլ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19109 դիտում article-date 22:53 04-03-2021
Շիրակի մարզի Ղազանչի գյուղ պատերազմը չհասավ, բայց Մելիքսեթ Արոսյանը հանուն Ղազանչիի ու հանուն հայրենիքի տվեց իր կյանքը: Արցախյան երկրորդ պատերազմը տարավ նաեւ նրան:

Այսօր հարազատ գյուղի դպրոցում, որտեղ Մելիքսեթը սովորել, հետո նաեւ աշխատել է որպես զինղեկ, բացվեց հերոսներին նվիրված հուշատախտակ, աշակերտներն էլ սիրելի ուսուցչի տարեդարձին նվիրված միջոցառում էին կազմակերպել: Նա կդառնար 29 տարեկան:

Կենաց-մահու պայքար է մղել, իր դիվերսիոն հետախուզական խմբով հմուտ դիպուկահարությամբ հետ է շպրտել հակառակորդին, առգրավել 7 ավտոմեքենա, զենք-զինամթերքներ:

Կռվի ընթացքում վիրավորվել է ու հիվանդանոցի ճանապարհին մահացել: Մարտուն Խաչատրյանի խոսքով՝ սա Մելիքսեթի զինընկերներն են պատմում:

Զինված ուժերի ղեկավարությունը, բարձր գնահատելով լեյտենանտ Մ.Արոսյանի՝ հայրենիքին ցուցաբերած ծառայությունն ու սխրանքը, վերջինիս արժանացրել է պետական պարգեւի եւ ՀՀ նախագահի հրամանագրով լեյտենանտ Մ. Արոսյանը հետմահու պարգեւատրվել է (Մարտական ծառայություն) մեդալով։
 
  Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+

Նմանատիպ նյութեր