211652_close_icon
views-count1781 դիտում article-date 21:51 04-03-2021

Երևանում կայացել է ճապոնական Հինամացուրի ազգային տոնին նվիրված միջոցառում

Երևանում գործող Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում մարտի 3-ին կայացել է ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնին նվիրված միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճապոնական այս տոնը նվիրված է գարնան զարթոնքին, մանկահասակ և դեռատի աղջիկներին ու դեղձենու ծաղկմանը:

Միջոցառմանը՝ կենտրոնի սաները ներկայացրել են տոնի ծագումնաբանությունն և այն նշելու ծիսակարգերը:
 

Ըստ ճապոկան ազգային ավանդույթի, այդ օրն այն ընտանիքները, որտեղ կան աղջիկներ, համընդանուր ցուցադրում են յուրահատուկ տիկնիկներ, որոնք խորհրդանշական կարգով դասավորվում են յոթ աստիճանների վրա:

Հինամացուրին ճապոնուհիներին հնարավորություն է ընձեռում ցուցադրել իրենց տաղանդները՝ արվեստի, ձեռագործության և ուտեստների պատրաստման  բնագավառներում:

Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի շնորհալի սաները ներկայացրել են նաև երաժշտական կատարումներ՝ երգելով Կոմիտաս և ճապոնական օրորոցային երգեր: Այնուհետ կայացել է  օրիգամիի վարպետության դաս, որի ընթացքում հյուրերն ու կենտրոնի սաները իրենց ձեռքով թղթե թիթեռ-էջանշաններ են պատրաստել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր