Երևանում կայացել է մայրաքաղաքի տոնին նվիրված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրություն
Յուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել: Շուրջ երեք տասնյակ խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների ու մանկուների հետաքրքրությունն են շարժել:
Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային տեղեր են գրավել:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]