211652_close_icon
views-count271 դիտում article-date 12:45 23-04-2026

Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումում» խոսել է ապաշրջափակման կարևորության մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա:

Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր