211652_close_icon
views-count29359 դիտում article-date 23:46 02-03-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն. հաջորդ օրը նա դիմել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր  ավտովթարի փաստով:  Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Գեղամյանը իր վարած Lexus մակնիշի 01 ԼX 080 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ մարտի 1-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է  ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ս. Գեղամյանը: 

Ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր