211652_close_icon
views-count134946 դիտում article-date 15:37 02-03-2021

Երևանի նախկին ոստիկանապետը վարչապետի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն

Այսօր՝ մարտի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել Արմեն Գասպարյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ գնդապետ և սեպտեմբերյան պատերազմից մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։

Ոստիկանությունում նա ուներ մեծ հեղինակություն, համարվում էր լավ օպերատիվնիկ և տիրապետում էր օպերատիվ իրավիճակին։ 


 

Նմանատիպ նյութեր