211652_close_icon

Վարչապետի որոշմամբ՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

views-count2449 դիտում article-date 15:18 19-01-2026
Ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումներից։

«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»։

Նմանատիպ նյութեր