211652_close_icon
views-count3086 դիտում article-date 16:23 26-02-2021

Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի որոշմամբ՝ մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը։

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում:

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:

Նմանատիպ նյութեր