211652_close_icon
views-count122855 դիտում article-date 21:36 25-12-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, 07-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր. ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են նույն վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել: Օպերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր մեքենաները տեղափոխելուց հետո կատարելու են ճանապարհի լվացման աշխատանքներ: *** 26/12/2018 11։00 [color=#CC0000] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Opel-ը վարել է Նոր Խարբերդի բնակիչ՝ 21-ամյա Հակոբ Անտոնյանը, Վազ 2107-ը վարել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Սենիկ Գրիգորյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Պողոսյանը, իսկ Ford Transit-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վովիկ Զախարյանը։ Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Nissan-ի վարորդի հայրը, 68-ամյա Համայակ Պողոսյանը տեղում մահացել էր, իսկ Nissan-ի վարորդը, վերջինիս ուղևոր՝ Ավստրիայի քաղաքացի, 48-ամյա Թոնի Նիկոտրան և վարորդներից Հ. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Վ. Զախարյանն ու նրա ուղևոր՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Աշոտ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր