211652_close_icon
views-count40454 դիտում article-date 19:01 25-12-2018

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում 84-ամյա կնոջ դին հայտնաբերել են շենքի բակում. ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը: Բժիշկները արձանագրել են կնոջ մահը ու դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Մարուսյա Առաքելյան էր և, ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր