211652_close_icon
views-count131742 դիտում article-date 10:20 16-12-2018

Դաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. Ճանապարհի մերկասառույցի պատճառով հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. հայրն ու մայրը տեղում մահացել են, երեխաներն ու թոռները հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ԼV 722 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրակարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել դիերը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Գյումրու բժշկական և Ավստրիական կենտրոնների բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավոությամբ: Տեղում աշխատել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն երբ բժիշկներն արձանագրել են մահերը, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին ու մահացածները ամուսիններ էին, վիրավորներն էլ նրանց երեխաներն ու թոռներ են, ովքեր վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել ու եթե Գյումրու քաղաքապետարանը բարեհաճեր կատարել ճանապարհը մերկասառույցից հեռացնելու աշխատանքներ, գոնե աղ ու ավազ լցներ, ապա վթարը տեղի չէր ունենա ն և դեպքի վայրում՝ վթարում հայտնված մարդկանց օգնության հասած քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները հաճախակի չէին սայթաքի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր