211652_close_icon
views-count145967 դիտում article-date 20:48 28-10-2017

Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-ն ու «УАЗ»-ը, հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «УАЗ-3152» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Սյունիքի մարզի Դարբաս-Շամբ համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը, Սիսիանի հրշեջ-փրկարարները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել մահացածին ու վիրավորին, ու այդ աշխատանքները կատարելու ժամանակ ձեռքերի մասում համայնքի ղեկավար Ս. Ստեփանյանը պատռվածքներ է ստացել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի, ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհա-տրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ամբողջական տվյալները: Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Ա. Շաղոյանն ու նույն վաշտի դասակի հրամանատար Կարեն Օհանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները հայր ու որդի են եղել, որդին պայմանագրային զինծառայող էր, նրանք բնակվում էին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում ու վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից, երբ ճակատ-ճակատի տեղի է ունեցել «06»-ի ու «УАЗ»-ի բախումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, [color=#EF2929]վթարի հետևանքով ՎԱԶ-2106-ի ուղևորներ՝ Նորավան գյուղի բնակիչներ, 27-ամյա Հասմիկ Գրիգորյանը, 3-ամյա Անժելա Հովհաննիսյանը, «УАЗ»-ի վարորդ, Շենաթաղ գյուղի բնակիչ, 34-ամյա Սուրեն Մկրտչյանը, նրա ուղևորներ՝ Շենաթաղ գյուղի բնակիչներ, 14-ամյա Գևորգ Մուսայելյանը, ով սովորում է Շենաթաղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, 3-ամյա Զեփյուռ Ավանեսյանը և 51-ամյա Առաքել Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:[/color] Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր