211652_close_icon
views-count72108 դիտում article-date 22:03 30-08-2016

Ռուսաստանից Հայաստան ժամանած, հարսանիքից տուն վերադարձող, վթարի ենթարկված ընտանիքի անդամներից ամուսինը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 27-ին հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը, ով Հայաստան էր ժամանել բարեկամի հարսանեկան արարողությանը մասնակցելու նպատակով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/17/93085/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz S 500 T100 CC 56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։ Այնուհետև նա բախվել էր բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի վայր էին ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավոր Հ. Այվազյանն ու Ռ. Թումանյանն ամուսիններ են, իսկ Արամը նրանց տղան է։ Վիրավորներին հիվանդանոց էին տեղափոխել այդ պահին վթարի վայրով անցնող Մարինե Պողոսյան անունով մի աղջիկ և մասնագիտությամբ էներգետիկ, Արամ անունով մի երիտասարդ, ովքեր վիրավորներին հասցրել էին մինչև մոտակա ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտ, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, նրանց բժիշկների օգնությամբ տեղափոխել էին հիավանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները օգնություն էին ցուցաբերել նաև Մարինեին և Արամին, քանի որ վերջիններս նույնպես տուժել էին, երբ աշխատանքներ էին կատարել՝ կողաշրջված ավտոմեքենայից դուրս բերելով վիրավորներին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր