18241 դիտում
14:32 09-12-2018
Երևանում թալանել են Բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է կես միլիոն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած քաղաքացու ահազանգի փաստով:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Վիգեն Անանյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 00:05-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 50 ՍՏ 055 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Անանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Անանյանը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13964 դիտում
19:04 25-09-2019
Երևանում թալանել են Չեխիայի դեսպանատան կցորդի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ