211652_close_icon
views-count704 դիտում article-date 14:40 09-12-2018

Հետախուզվողը հայտնաբերվել և հանձնվել է դատարանին

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 7-ին, ժամը 11.40-ին Երևան քաղաքի Հերացու և Չարենցի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 41-ամյա Հրաչիկ Խ.-ն, ով նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության փորձի, և 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Հրաչիկ Խ.-ն հանձնվել է Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր