Սաակաշվիլին պատրաստ է Skype-ի միջոցով ցուցմունք տալ դատարանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է՝ որպես վկա, ցուցմունք տալ դատարանում: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Վերջինս նշել է, որ մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց է ունեցել Սաակաշվիլիի հետ այդ մասին, և նախկին նախագահը՝ որպես օրենքին ենթարկվող քաղաքացի և պետական ինստիտուտները հարգող մարդ, պատրաստ է վկայություն տալ դատարանին:
«Երբ դատավորը անհրաժեշտ համարի Սաակաշվիլիին հարցաքննելը, նա Skype-ի միջոցով ցուցմունք կտա»,-ասել է Ուգուլավան: