1787 դիտում
17:41 30-11-2018
Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին
Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի արվեստագետ, «Հայաստան» հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման երեկոն: Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, իրանահայ նկարիչ, ռեստավրատորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակել էր 120 հազար ԱՄՆ դոլար:
Իրանում Հայաստանի դեսպանը Սեդրակ Նազարյանին հանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը: Դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծել է Սեդրակ Նազարյանի օրինակելի հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը: Բարերար արվեստագետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում: Անվանի նկարչին երախտիքի խոսք է հայտնել նաև Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:
Արվեստագետ Սեդրակ Նազարյանը հեղինակավոր անուն է Իրանում՝ որպես թանգարանային հին և արժեքավոր գեղանկարների նորոգման բնագավառում 40 տարվա վաստակ ունեցող մասնագետ: Նա միաժամանակ շուրջ 35 տարի դասավանդել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժնում: Վերջին տարիներին Սեդրակ Նազարյանը լիովին նվիրվել է թանգարանային գեղանկարների վերանորոգման աշխատանքին: Նա է իրականացրել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերամշակումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
496 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
361 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
394 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը