211652_close_icon
views-count1336 դիտում article-date 17:15 01-07-2014

ԼՂՀ վարչապետն ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին, ում ընտանիքը հովանավորում է Շուշիի արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի շենքի վերակառուցումը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում: Լևոն Նազարյանը ներկայացրել է հետագա ծրագրերը` շեշտադրելով իր ընտանիքի պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Շուշիի զարգացմանը և տեղում որակյալ կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր